Մեր մասին
CME.am-ը շարունակական բժշկական կրթության օնլայն հարթակ է, որ ստեղծվել է 2020թ-ին՝ մի խումբ բժիշկների կողմից: Հարթակը հնարավորություն է տալիս ավագ և միջին բուժաշխատողներին, և ուսանողներին շարունակաբար թարմացնել իրենց գիտելիքները և ծանոթանալ բժշկության ոլորտում տեղի ունեցող վերջին նորություններին: Մեր հարթակում կգտնեք առաջադեմ և փորձառու բժիշկների վիդեոդասախոսություններ, հետաքրքիր գիտական և կրթական կոնֆերանսների ձայնագրություններ, տեսական կամ գիտագործնական սեմինարներ։ Դասախոսության ավարտին մասնակիցները կարող են անցնել թեստ և հավաքել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ: Մեր հարթակի հետ կարող են համագործակցել ՀՀ բոլոր բժշկական կենտրոնները, մասնագիտական միությունները և այլ շահառու կազմակերպություններ և անհատներ։
Շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպման գործընթացը
- Շարունակական մասնագիտական զարգացումն իրականացվում է այդ գործընթացի անընդհատության և բազմաձևության սկզբունքների համակցմամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի անընդհատությունն ապահովվում է յուրաքանչյուր հնգամյա շրջափուլով՝ այդ տարիների ընթացքում իրականացված մասնագիտական գործունեության, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների գնահատման հիման վրա: Շարունակական մասնագիտական զարգացման, ինչպես նաև ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվում են ՇՄԶ կրեդիտներ:
- Շարունակական մասնագիտական զարգացման բազմաձևությունն ապահովելու համար շարունակական մասնագիտական զարգացումը ներառում է հետևյալ տեսակները.
- 1) տեսական գիտելիքների զարգացում՝ Հայաստանի Հանրապետությունում կամ այլ պետություններում մասնագիտական դասընթացներին, սեմինարներին, սիմպոզիումներին, գիտական, գիտագործնական գիտաժողովներին և համագումարներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.
- 2) գործնական հմտությունների զարգացում՝ աշխատանքային տեղում մասնագիտական կատարելագործման, գիտագործնական միջոցառումներին մասնակցության և (կամ) իրականացման միջոցով.
- 3) ինքնակրթություն և ինքնազարգացում՝ հեռավար կամ առցանց դասընթացների մասնակցության և (կամ) իրականացման կամ գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման և (կամ) գործնական ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելու միջոցով:
- Շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործունեության երեք տեսակներով և կազմեն՝
- 1) ավագ բուժաշխատողների համար՝ առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.
- 2) միջին բուժաշխատողների համար՝ առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:
Մեր թիմը
- Զավեն Քոլոյան
- Գևորգ Թամամյան
- Փառանձեմ Խաչատրյան
- Էդուարդ Աղիյան
- Դավիթ Զոհրաբյան
- Ելենա Բիշարյան (ԱՄՆ)
- Ահարոն Բարսեղյան
- Հրաչուհի Ղազարյան
- Զաք Արմեն (ԱՄՆ)
- Էրիկ Գյուլազյան
- Աշոտ Պապոյան (ԱՄՆ)
- Արման Հովհաննիսյան
- Արմեն Մխիթարյան
- Լիլյա Գյունաշյան
- Սաթենիկ Գրիգորյան
Նատալյա Ալեքսանյան (աշխատանքների համակարգող)
Արմինե Ասատրյան (դասախոսությունների պատրաստման պատասխանատու)
