ՊԱՅՄԱՆՆԵՐ

Այս էջում ներկայացված են CME.AM կայքում տվյալների հավաքագրման, գաղտնիության պահպանման և օգտագործման պայմանները: Շարունակելով օգտվել կայքի ծառայություններից՝ այցելուն կամ օգտատերը համաձայնություն է տալիս կայքի պայմաններին: CME.AM դասընթացները նախատեսված են ավագ և միջին բուժաշխատողների և ուսանողների համար: Դասընթացներին ծանոթանալու համար կայքում կա հնարավորություն դիտելու անվճար ներածական տեսանյութ ամբողջական դասընթացի վերաբերյալ: Ամբողջական դասընթացը դիտելու համար անհրաժեշտ է գրանցվել անձնական իրական տվյալներով, այնուհետև անցնել ցուցումներով: Դասընթացը դիտելուց հետո, օգտատերը կարող է անցնել թեսթ և բավարար միավորներ հավաքելու դեպքում ստանալ ՇՄԶ կրեդիտներ: Օգտատիրոջը տրվում է թեստը հանձնելու առավելագույնը 3 հնարավորություն։ Թեսթը ձախողելու դեպքում, օգտատերը կարող է կրկին հանձնել այն 3 ամիս անց:

Կայքի կողմից հավաքագրվող տեղեկությունը ներառում է

  • անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ.փոստի հասցե
  • կատարած գնումների չափ և ցանկ
  • տրամադրված այլ տեղեկություններ:

CME.AM կայքի ադմինիստրացիան ապահովում է հավաքագրված տեղեկությունների գաղտնիությունը: Կայքի կողմից հավաքագրած տեղեկությունը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով․

  • տվյալների ստուգում
  • հավաստագրի ուղարկում
  • ծառայությունների մատուցում
  • որակի բարելավում
  • կոնտակտային տվյալների ստուգում
  • վիճակագրության արձանագրում
  • մարքեթինգային նպատակներով

Վճարված գումարը վճարողին ենթակա չէ վերադարձման։